ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Կարծում եմ` ֆուտբոլում հրաշագործներ չկան»

«Կարծում եմ` ֆուտբոլում հրաշագործներ չկան»
03.11.2017 | 12:06

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին անդրադարձել է Մյունխենի «Բավարիայից» իր հեռանալուն. «Թիմն ինձ չվստահեց, և ես զրկվեցի աշխատանքից: Այժմ ես հանգիստ եմ և գրեթե ամեն օր ֆուտբոլ եմ նայում: Ապագայի հետ կապված դեռևս ոչ մի տարբերակ չեմ քննարկում: Հետագայում պարզ կդառնա, թե ինչ կլինի: Ցանկանում եմ աշխատել այնտեղ, որտեղ ինձ լիարժեք ազատություն կտրվի: «Միլանի» իրավիճա՞կը: Կարծում եմ` ֆուտբոլում հրաշագործներ չկան: Հանգստություն է պետք, իսկ ֆուտբոլիստները պետք է մերվեն թիմին: «Միլանը» մի շարք ձեռքբերումներ է ունեցել այս ամառ: Եզրակացություններ անելու համար քիչ ժամանակ է անցել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ